News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Շվեյցարական Դավոս քաղաքում մեկնարկել է Համաշխարհային տնտեսական ֆորումի 48-րդ նստաշրջանը: Այս մասին հայտնում է համաշխարհային իրադարձության պաշտոնական կայքը:

2018 թվականին համագումարը կայցելեն եւ զեկույցներով, դասախոսություններով ու հայտարարություններով հանդես կգան ինչպես երկրների ղեկավարները, այնպես էլ՝ տարբեր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Այս տարի համագումարին ելույթ կունենան Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, Եվրամիության ղեկավարները, այդ թվում նաեւ` Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն եւ այլոք:

Համագումարի գլխավոր թեմաներից կլինեն զանգվածային ոչնչացման զենքի գործարկման սպառնալիքի եւ գլոբալ տաքացման խնդիրները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ