News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Աքաղաղի կանչն այնքան բարձր է, որ կարող է մարդուն խլացնել, եթե շատ մոտենա: Սրա հետ կապված գիտնականներին հետաքրքրել է, թե ինչու թռչունների մոտ լսողության խնդիրներ չեն առաջանում ծուղրուղու կանչելիս, հայտնում է «Մոյա պլանետան»: 

Կենսաբանները 3 աքաղաղների գլխին ձայնագրող սարք են ամրացրել նրանց գանգի հիմնից ցածր: Կանչը ձգվել է 1-ից մինչեւ 2 վայրկյան, իսկ ձայնի ճնշման մակարդակը միջինը 130 դեցիբելի է հասել: Ըստ որում՝ աքաղաղներից մեկի կանչը հասել է 143 դեցիբելի, որը համեմատելի է թռչող հրթիռային օդանավի մոտ կանգնած լինելուն, հայտնում է Science պորտալը:

Այնուհետեւ միկրոտոմոգրաֆիայի միջոցով գիտնականները ստեղծել են աքաղաղի գանգի եռաչափ պատկերը: Արդյունքները ցույց են տվել, որ երբ թռչնի կտուցը ամբողջությամբ բաց է, ականջի խողովակի քառորդ մասը փակվում է, իսկ փափուկ հյուսվածքները 50 տոկոսով փակում են թմբկաթաղանթը: Սա նշանակում է, որ աքաղաղները սեփական կանչն առանձնապես չեն լսում:

Դրանից բացի, աքաղաղի կանչի ինտենսիվությունը տարածութայան վրա նվազում է, հավանաբար, այս պատճառով հարեւան հավերի լսողության զգալի կորուստ չի առաջացնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկարականջ բուն բնիկ երեւանցի է
Սոցցանցի օգտատերերի ջանքերի շնորհիվ փոքրիկներին անվանակոչել են Անյա և Ամելյա...
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Ամենաշատ