News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանը մի օրինակելի երկիր է, որ սերտորեն համագործակցում է Ռուսաստանի հետ, քանի որ Եվրասիական միության մաս է կազմում, բայց նաեւ սերտորեն համագործակցում է Եվրամիության հետ, որի հետ երկու ամիս առաջ ստորագրեց Համապարփակ համագործակցության պայմանագիրը՝ CEPA-ն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է էջում ԵԽԽՎ-ում Սլովակիայի ազգային պատվիրակության նախագահ, Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի սոցիալ-դեմոկրատ պատգամավոր Լյուբոշ Բլահան՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի ելույթին:

Նա, մասնավորապես, գրել է.

«Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ելույթ էր ունենում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Ելույթ էի խնդրել, որպեսզի անձամբ Սլովակիայի խորհրդարանի անունից արտահայտել մեր հարգանքը, բարեկամությունը եւ աջակցությունը Հայաստանին։

2004 թ.-ին Սլովակիայի Ազգային խորհուրդն իր բանաձեւով դատապարտեց թուրքերի կողմից իրականացրած Հայոց ցեղասպանությունը: Հայերին աջակցել եմ նաեւ Ադրբեջանի հետ վեճում, երկու տարի առաջ, Եվրոպայի խորհրդում, երբ այդ հարցով գնացել էի Ստրասբուրգ:

Ցավոք սրտի ժամանակի սղության պատճառով այս անգամ ինձ խոսք չտվեցին եւ ահա, այս ճանապարհով ցանկանում եմ գնահատել Հայաստանի նախագահի ելույթը, որը թուրքերի եւ ազերիների թիրախը դարձավ։ Նա արձագանքեց խաղաղ եւ ողջամտորեն:

Հայերը համարձակ ժողովուրդ են, որ շատ է տառապել: Հայաստանը մի օրինակելի երկիր է, որ սերտորեն համագործակցում է Ռուսաստանի հետ, քանի որ Եվրասիական միության մաս է կազմում, բայց նաեւ սերտորեն համագործակցում է Եվրամիության հետ, որի հետ երկու ամիս առաջ ստորագրեց Համապարփակ համագործակցության պայմանագիրը՝ CEPA-ն:

SYRIZA-ի (հունական ձախակողմյան կուսակցություն) գործընկերների օրինակով, որոնք խոսք ստացան, ես հավատում եմ, որ Հայաստանը չի անցնի սեփականաշնորհման եւ ազատականացման, որոնք կարող են խաթարել ազգաբնակչության սոցիալական իրավունքները բնակչության, ինչն է անխուսափելի հետեւանքն է նեոլիբերալ բարեփոխումների: Մատներս խաչած եմ պահում (աղոթում եմ) Հայաստանի համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ