News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տարիներ առաջ միկրոձեռնարկություններ էին համարվում առեւտրային կազմակերպությունները (նաեւ անհատ ձեռներեցները), որտեղ աշխատողների միջին թիվը չէր գերազանցում 5 մարդը։ «Փոքր եվ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» օրենքի փոփոխություններով (ընդունված 2010թ. հոկտեմբերի 29-ին) բիզնեսի այդ կատեգորիայի համար ցուցանիշը բարձրացվեց մինչեւ 9 մարդը ներառյալ։

Սկզբում նշենք, որ ցուցանիշների համեմատության համար հարկավոր է հաշվ առնել երկու հանգամանք։ Միկրոձեռնարկությունների մի մասը գոյություն ունի միայն թղթի վրա։ Այսինքն, օբյեկտը գրանցված է, սակայն փաստացի չի գործում։ Պարզ ասած, արտադրանք չի տալիս։ Երկրորդը, հաշվի ենք առնում այն ստվերային զբաղվածության պես գործոնը։ Ուստի առանձին ցուցանիշներ (ինչպես օրինակ արտադրության ծավալը մեկ մարդու հաշվարկով) կարող են ոչ լիովին համապատասխանել իրական պատկերին։ Սակայն այլ տվյալների բացակայության պայմաններում օգտվենք պաշտոնական տեղեկություններից։

Վերջերս հրապարակված վիճակագրական տեղեկություններում ամփոփված են արդյունաբերական 2866 կազմակերպությունների (ներառյալ՝ էներգետիկայի, գազի եւ ջրամատակարարման եւ այլ ոլորտների) հաշվետվությունները։ Նշված թվից 2084 կազմակերպությունները (կամ ընդհանուր թվի 73 տոկոսը) որակավորվում են որպես միկրոձեռնարկություններ։ Կարելի է միայն ողջունել այդ փաստը՝ որպես փոքր բիզնեսի զարգացման ապացույց։ Եթե իհարկե, դա եկամտաբեր լինի։

Նշենք, որ միկրոձեռնարկությունների բաժինը անձնակազմի ընդհանուր թվաքանակում զգալի քիչ է՝ միայն 8,4 տոկոս։ Իսկ հայրենական արդյունաբերության արտադրանքի ընդհանուր ծավալում առավել քիչ է՝ 5,6 տոկոս։ Այստեղ, բացի ամենից, ազդում է նաեւ աշխատանքի արտադրողականությունը։ Բնականաբար, միեւնույն ոլորտներում զանգվածային արտադրությունը՝ իր բազում գործընթացների մեխանիզացիայով առավելություն ունի փոքր բիզնեսի նկատմամբ, որտեղ մեծ է ֆիզիկական աշխատանքի բաժինը։

Օրինակի համար վերցնենք ոլորտը, որտեղ ամենաշատ միկրոձեռնարկությունները կան՝ սննդի արտադրությունը։ Այդ բիզնեսով զբաղվում են միկրոձեռնարկությունների ընդհանուր թվի գրեթե 30 տոկոսը։ Աշխատանքի արտադրողականությամբ (մեկ աշխատաողի հաշվարկով արտադրանքի ծավալը) խոշոր կազմակերպությունները 1,7 անգամ գերազանցում են միկրոձեռնարկություններին։ Հասկանալի է, որ այդ գործոնն ազդում է շարքային անձնակազմի աշխատավարձի վրա (որը, ի դեպ, խոշոր ձեռնարկություններում էլ այնքան բարձր չէ)։ Բայց զանգվածային գործազրկությունը ստիպում է մարդկանց զբաղվել ցածր վարձրատրվող աշխատանքով։

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոնց որ գնաս բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ-պատգամավորրը՝ գույքահարկի մասին
Ես առաջարկում եմ միմյանց չկապել ավտոմեքենայի օտարումը, տեխզննում…
Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի. Թունյան
Սկզբունքի հարց է, բալանսավորված մոտեցում պետք է գտնել համայնքի…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում հարկային փաստաթղթերի հոսքում QR կոդերի համակարգ կներդրվի
Վարչության պետի տեղակալի խոսքով՝ սա ՊԵԿ-ի հերթական նախաձեռնությունն է, որն ուղղված է փաստաթղթաշրջանառության կրճատմանը...
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Ամենաշատ