News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Միացյալ Թագավորությունում ՀՀ Արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն  Սարգսյանը այցելել է Մոսկվայի  հայկական եկեղեցի։

Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի մամլո դիվանից NEWS.am-ին հայտնում են, որ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Տ․Եզրաս արք․ Ներսիսյանի առաջնորդությամբ դեսպանը եղել է Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարում, մոմ վառել եւ ծանոթացել համալիրի կառուցման պատմությանը։

«Մոսկվայի Մայր տաճարն իմ տեսած բոլոր հայկական եկեղեցիների մեջ առանձնանում է իր ընդգծված հայկականությամբ եւ կոթողայնությամբ»,-ասել է Արմեն Սարգսյանը։ 

Զրույցի ընթացքում  Թեմակալ առաջնորդը ներկայացրել է  թեմի գործունեությունը հոգեւոր, կրթական, սոցիալական ոլորտում։Սրբազան  հայրը տեղեկացրել է, որ  թեմը 2017 թվականին մեծ շուքով տոնեց հիմնադրման 300-ամյակը եւ այսօր էլ հավատարիմ ծառայելով Աստծուն՝ պահպանում են  նախնյաց ժառանգությունը։

«Մեր բարեպաշտ զավակների հոգեւոր կյանքի զորացման համար  թեմի տարբեր  համայքներում  գործում է 41 եկեղեցի, կառուցվում՝ 14-ը, նորոգվում են  հնամենի աղոթատները, տեղադրվում են  խաչքարեր»,-ասել Եզրաս սրբազանը։

Արմեն Սարգսյանը բարձր գնահատելով թեմի գործունեությունը՝ նշել է, որ  հատկապես հայրենիքից  դուրս Հայ Եկեղեցին  պատմական մեծ դերակատարություն ունի հայի ինքնության  պահպանման գործում։ Դեսպանը խոսել է նաեւ  հայ ժողովրդի  հոգեւոր կյանքի եւ մշակույթի զարգացման գործում Հայ Եկեղեցու բացառիկ առաքելության մասին։

Հանդիպմանը ներկա են եղել  Մոսկվայում ծառայող հոգեւորականներ,  Գերագույն Հոգեւոր խորհրդի անդամ Ալեքսանդր Ալավերդյանը, բժշկական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Արմայիս Քամալովը, տեխնիկական գիտությունների  դոկտոր, ակադեմիկոս Գերոգի Սերոբյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի
Ապրիլի 28-ին` ժամը 10:00-ին, Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ...
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Ամենաշատ