Ամերիկյան Apple ընկերության կայքում վաճառքի են հանվել վերաթողարկված iPhone 7 եւ 7 Plus։ Ամենաէժան տարբերակն արժե 449 դոլար է, փոխանցում է Life-ը։
Գնորդներին առաջարկվում է անցյալ տարի թողարկված հեռախոսի վերականգնված տարբերակը ձեռք բերել իջեցված գնով։ Օրինակ, 32 ԳԲ ծավալով iPhone 7-ը արժե 499 դոլար, iPhone 7 Plus-ը (128 ԳԲ)՝ 689 դոլար։
Վերականգնված iPhone-ները շատ հաճախ ավելի պահանջված են, քանի որ նախ՝ գներն ավելի ցածր են նոր տարբերակների համեմատ, ապա՝ սարքը խնամքով ստուգվում է եւ հագեցվում է նոր էկրանով ու պատյանով։