News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

 «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Պավել Մանուկյանի՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանին «Ցռան մոզի» անվանելու գործով առաջին նիստին Մանուկյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը նախագահող դատավոր Սերգեյ Մարաբյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել։  Պաշտպանի կարծիքով՝ քրեական գործը ընդհանրապես չպետք է դատարան հասներ ու վարույթ ընդունվեր, այդ իսկ պատճառով դատավորը  պարտավոր է ինքնաբացարկ հայտնել։

«Արտուշ Գաբրիելյանը այդ օրը Պավլիկ Մանուկյանին դատարանից 10 ժամով հեռացնելու սանկցիա է կիրառել, այսինքն՝ կա դատարանի ուժի մեջ մտած օրինական որոշում կոնկրետ անձի արարքը պատժելու վերաբերյալ եւ սահմանադրական իրավաբանական նորմերը թույլ չեն տալիս անձին կրկնակի պատժի ենթարկել, քանի որ նոր հանգամանքներ ի հայտ չեն եկել։ Նաեւ Արտուշ Գաբրիելյանը պետք է ճանաչվեր գործով տուժող, ինչը բացակայում է, այսինքն՝ քրեական գործ հարցուլու հիմաք չկա։ Տուժողի բողոք չկա հետեւաբար քրեական գործը պետք է կարճել»,–ասել է Հարություն Բաղդասարյանը։  պաշտպանը հայտարարել է, որ այս գործը վարույթ ընդունելը ցույց  է տալիս,որ դատարանը կասկածի տակ է  առնում Արտուշ Գաբրիելյանի մտավոր կարողությունը։ 

Դատավորը պաշտպանին հակադարձել է, որ եթե նրա միջնորդությունը բավարարի, ապա չի կարող որոշում կայացնել։ Մինչդեռ պետք է նախ որոշում կայացնի՝ արդյոք տվյալ գործում կա հանցակազմ, թե՞ ոչ։ Դատավորի  արձագանքից հետո Հարություն Բաղդասարյանը հրաժարվել է իր միջոնդությունից։

Ի դեպ, ցուցմունք տվող դատական կարգադրիչները   հայտարարել են, որ լսել են Պավլիկ Մանուկյանի հնչեցրած «Ցռան մոզի» գնահատականը, սակայն չեն կարող ասել՝ դատավորին, թե դատարանին է այն ուղղված եղել։

Հիշեցնենք, որ անցած տարվա հուլիսին Պավլիկ Մանուկյանը դատական նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանին անվանել էր «Ցռան մոզի».«Եթե իմ նկատմամբ սանկցիա եք կիրառում, ես էստեղ դատարան չեմ տեսնում եւ անվանակոչում եմ ձեզ «ցռան մոզի»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ