News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Երևանի բնակիչ Վլադիմիր Կանջարյանը մեղադրվում է մորը սպանելու դիտավորությամբ նրան դանակի 12-14 հարված հասցնելու մեջ:

Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Վլադիմիր Կանջարյանին մեղադրանք է առաջադրվել նրա համար, որ նա 13.05.2017թ. իր մորը` Գ. Մ.-ին ` սպանելու դիտավորությամբ Երևանի իրենց բնակարանում, իր մոտ գտնվող դանակով 12-14 անգամ հարվածներ է հասցրել մորը, այնուհետև նաև եղբորը:

Գ.Մ.-ի ` բղավոցներին արձագանքել է ննջասենյակում գտնվող Ս. Կանջարյանը, ով փորձել է միջամտել և կանխել հանցագործությունը, սակայն Վլադիմիր Կանջարյանը նույն դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ս.Կանջարյանի մարմնի տարբեր հատվածներին և դիմել փախուստի:

Վլադիմիր Կանջարյանն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել, նրա մորը անհրաժեշտ բուժօգնություն է տրամադրվել:

Վլադիմիր Կանջարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 34-104-րդ հոդվածի (սպանության հանցափորձ) 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Գործը մակագրվել է դատավոր Վարդան Աբրահամյանին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ