News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թայվանի ոստիկանությունն անցած հանգստյան օրերին Հաոսյուն քաղաքի նավահանգստում անցկացրած շուրջկալի ընթացքում ձկնորսական նավերից մեկից առգրավել է 1289 կգ կետամին, ինչը կղզու պատմության մեջ թմրանյութի ամենախոշոր խմբաքանակն է: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է քաղաքի դատախազության կայքում:

Թմրանյութերի դեմ պայքարի բաժնի աշխատակիցները նավահանգստում մի քանի շաբաթ հետաքննություն են անցկացրել եւ հետեւել, երբ տեղեկություն են ստացել, որ խոշոր թմրասինդիկատը սկսել է Հաոսյունի նավահանգստով Թայվան թմրանյութեր առաքել:

Sheng Li Man անունով նավին, որի մեջ հայտնաբերվել են արգելված նյութերը, ոստիկանությունը հետեւում էր դեռեւս հունվարից, քանի որ այն չափազանց հազվադեպ էր օգտագոծվում ձկնորսության համար: Անցած հանգստյան օրերին նավը ծով է դուրս եկել, իսկ ավելի ուշ հայտնել մարջանային կղզի Սյաոլյուցյուի մոտ խափանվելու մասին, որին օգնության է մեկնել երկրորդ նավը: Ոստիկանությունը 2 նավն էլ խուզարկել է նավահանգիստ վերադառնալուց հետո:

Իրավապահ մարմինների աշխատակիցները Sheng Li Man-ում խուզարկության ընթացքում հայտնաբերել են 126 սեւ պոլիէթիլենե փաթեթ, որոնք թաքցված էին նավի սառցախցիկի տակ: Ոստիկանության նախնական հաշվարկներով՝ խմբաքանակի արժեքը կազմում է մոտ 102 մլն դոլար:

Նավի կապիտանը ձերբակալված է, իսկ ինդոնեզական անձնագրերով 5 ձկնորսները ուղարվել են այն գործակալություն, որը նրանց աշխատանքի էր վերցրել, որտեղ նրանք ներկայումս հսկողության տակ են: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ