News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փետրվարի 5-ին, ժամը 20:56-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանում՝ ջրատարի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Ջրաբեր-Աբովյան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի 35 QA 877 պետհամարանիշով (վարորդ՝ 1988 թ. ծնված Ա. Հ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել ծառին, այնուհետեւ՝ գլորվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում (մոտ 60 մ). ուղեւոր՝ 2002 թ. ծնված Գ. Ա.-ը տեղում մահացել է: 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղեւորներ՝ 1982 թ. ծնված Ք. Ա.-ը եւ 2004 թ. ծնված Գ. Ա.-ը հոսպիտալացվել են Աբովյան քաղաքի ԲԿ, իսկ վարորդը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ք. Ա.-ի եւ Գ. Ա.-ի՝ բավարար:

Փրկարարները Գ. Ա.-ի դին դուրս են բերել ավտոմեքենայից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Փրկարարները ավտոմեքենան դուրս բերել երթեւեկելի հատված եւ տեղափոխել ավտոքարշակի վրա:

Տպել
Ամենաշատ