News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կառավարության գործունեությունը ԱԺ կողմից ընդունված օրենքները կյանքի կոչելն է, ուրիշ ոչինչ. հիմա եթե ԱԺ-ն գործում է հրապարակային, ինչու է կառավարությունն ուզում ոչ հրապարակային մթնոլորտում ուզում կյանքի կոչել այդ օրենքները: Այս մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով կառավարության կողմից հավանության արժանացած օրինագծին, որը նախատեսում է, որ կառավարության նիստերը պետք է անցնեն դռնփակ:

«Կառավարությունը որոշեց, որ կառավարության նիստերը պետք է դռնփակ անել: Հարց է ծագում, ումից են գաղտնի պահում եւ ինչն են գաղտնի պահում: Զարմանալի է հիմնավորումների շարքը. ասում են, եթե ընտանիքում ամուսինները վիճում են, որքանով է ճիշտ, որ այդ վեճին մասնակցի երրորդ անձը: Այդ երբվանի՞ց կառավարությունը, որը զբաղվում է պետությունը կառավարելու գործով, դարձավ ընտանիք:

Առավել զավեշտական է նույն աղբյուրի մյուս հիմնավորումը, թե դռնբաց նիստերը հակաժողովրդավարական են: Ներողություն, բա ո՞ւր էիք դուք, որ այդ կառավարությունը 10 տարի հակաժողովրդավարական գործելաոճ էր որդեգրել»,-ասաց Պետրոսյանը:

Նա հիշատակեց, որ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ասում էր, թե Գերմանիայի կառավարության նիստերը դռնփակ են. «Հարգարժան գործընկեր, ինչո՞ւ ենք Եվրոպային հիշում այն ժամանակ, երբ պետք է ինչ-որ օրինագծեր անցկացնենք: Միթե Գերմանիայում գիտնականը սոված է, միթե Գերմանիայի խորհրդարանի բակում մուրացկաններ են շրջում ու հետապնդում պատգամավորներին»,-ր իր խոսքն ամփոփեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորը:

Որեւէ թանկացում արտաքին ազդակի արդյունք չի եղել. Հարկերն եք բարձրացրել. Սերգեյ Բագրատյան

Դատական համակարգը պետք է մաքրվի ակհնայտ, կոպիտ խախտումներ թույլ տվող դատավորներից. Դավիթ Հարությունյան

ՄԻԵԴ-ում պարտվելուց հետո դատավորները պետք է համաչափորեն պատասխանատվություն կրեն. Գեւորգ Կոստանյան

Տեղի է ունեցել սահմանադրական օրենքի ոտնահարում. Մարուքյանը՝ փաստաբանների նկատմամբ սանկցիա կիրառելու մասին

Կմիանա՞ ՀՅԴ-ն տարածքային ցուցակներով ընտրակարգը փոխելու «Ծառուկյան» խմբակցության նախաձեռնությանը

Ընդդեմ թանկացումների. «Ելք»-ը ստորագրահավաք է սկսում ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու հարցով

«ՀՀԿ-ականներն անպատժելիության մթնոլորտ են ստեղծում ԱԺ շենքում». Փաշինյան-Գեղամյան միջադեպի մասին նախագիծը մերժվեց

Տպել
Ամենաշատ