News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ծառուկյան» խմբակցությունը հետ չի կանգնի ռեյտինգային ընտրակարգի դեմ պայքարից։ Պատգամավոր Վահե Էնֆիաջյանը NEWS.am-ի հետ զրույցում վստահեցրել է` անկախ ՀՀԿ-ական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի մեկնաբանություններից` հետ չեն կանգնելու:

Նշենք, որ այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ ռեյտինգային ընտրակարգը ժողովրդավարական է եւ դրանից հրաժարվելու նպատակ չկա:

«Ծառուկյան» խմբակցությունը Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու` այն է ռեյտինգային ընտրակարգը ամբողջական համամասնական ընտրակարգի փոխելու նախագիծ է մշակել, որը քննարկման կներկայացնի երկու ամիս անց: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն էլ է ասել, որ դեմ են այս կոնկրետ այս ընտրակարգին:

«Մեր նախաձեռնությունը որ սկսել ենք իրականացնել, շատ խորը ուսումնասիրություն ենք կատարել, թե տարբեր երկրներում ընտրական համակարգը ինչ մեխանիզմներով է տեղի ունենում եւ վերջին ընտրությունները մեր խմբակցության համար փաստ դարձան, որ այս ընտրական օրենսգիրքը մի շարք բացեր ու խնդրահարույց կետեր ունի: Մեր կողմից ներկայացված առաջարկությունը բխում է մեր ծրագրային դրույթներից եւ, առհասարակ, ժողովրդավարությունից`ունենալ հարյուր տոկոս համամասնական ընտրական ցուցակ: Չեմ պատրաստվում վերլուծել իր ասածները, մենք ունենք մեր նախաձեռնությունը, որը մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է: Երկու ամիս անց դարձյալ ընթացք կտանք դրան»,-ասել է Էնֆիաջյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
Նախ՝ երեկ առավոտից Երևան մտնող ճանապարհին ոստիկանները կանգնեցրել էին բազմաթիվ բեռնատարներ...
«Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր է
Կոռուպցիան, ի գիտություն Նիկոլ Փաշինյանի, հենց սա է` պաշտոնական դիրքի չարաշահմամբ ընտանիքի...
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Ամենաշատ