Google-ը հաղորդել է, որ հեռախոսներում կատարելագործել է ավիատոմսերի եւ հյուրանոցների որոնման աշխատանքը ՝ թարմացոււմը նախատեսված է ճանապարհորդությունների պլկանավորումը սմարթֆոնի օգնությամբ ավելի հարմար դարձնելու համար, փոխանցում է Vesti-ն:
Որոնման համակարգն այժմ թույլ կտա ամրագրել հյուրանոցներ եւ գնել ավիատոմսեր անմիջապես որոնման արդյուքների էջից:
Մուտքագրելով որոնման դաշտում մեկնման վայրը՝ օգտատերերը կարող են միանգամից տեսնել թռիչքների եւ տեղավորվելու ավելի օպտիմալ տարբերակներ:
Որոնման համակարգը փորձում է լավագույնս համապատասխանել իրականությանը, քանի որ շատերն այսօր նախընտրում են ճանապարհորդությունները պլանավորելիս չսպասել տուն հասնելուն՝ միանգամից ամրագրումը կատարելով հեռախոսներից: