News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 29
USD
408.31
EUR
429.75
RUB
7.83
Տեսնել լրահոսը

Պետական լեզվի կանոնների խախտման համար տուգանքներ չպետք է կիրառվեն: Այս մասին փետրվարի 7-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը:

Նրա խոսքով՝ երբեմն նախազգուշացումն ավելի արդյունավետ է:

«Չնայած այս ամենին՝ Հայաստանում գործող ձեռնարկատերերի կամ իրավաբանական անձանց նկատմամբ տարեկան դատարան 70-75 հայցեր են ներկայացվում հայոց լեզվի կանոնների խախտման համար»,-նշել է Երիցյանը:

Լեզվի տեսչության պետը նաեւ նշել է, որ ներկայումս դատական քննության կա շուրջ 12 գործ՝ հավելելով, որ միայն այս տարի իրենք ստացել են շուրջ 900 նամակ այս կամ այն օբյեկտի ու փաստաթղթի անվանափոխման հարցով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ