News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 22
Տեսնել լրահոսը

Ստամբուլի նահանգապետարանում փետրվարի 7-ին տեղի է ունեցել նախատեսված հանդիպումը հայ համայնքի հիմնադրամների ղեկավարների, ազդեցիկ անդամների ու Թուրքիայի ՆԳ նախարարի, Ստամբուլի ոստիկանապետի, Ստամբուլի ժանդարմերիայի հրամանատարի, Ստամբուլի նահանգապետի եւ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Ինչպես տեղեկանում ենք Ստամբուլի հայկական «Ակոս»-ից, հանդիպմանը բացման խոսքով հանդես է եկել ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն՝ ներկայացնելով Թուրքիայի իրավիճակն ու կարեւորեւելով ժողովրդավարական արժեքների պահպանումը ամեն ինչում։

Հայ համայնքից ելույթով հանդես եկած պատրիարքական ընտրության նախաձեռնող խմբի խոսնակ, իրավաբան Սեպուհ Ասլանգիլը գոհունակություն է հայտնել, որ նախարարը ժողովրդավարությունից է խոսում՝ ուշադրություն հրավիրելով պատրիարքարան ուղարկված Ստամբուի նահանգապետարանի նամակի վրա, որում նշվում է, որ իշխանությւոնները չեն ճանաչում ժողովրդավարական բոլոր օրենքներով պատրիարքի տեղապահ ընտրված արք․ Բեքչյանին։  Սեպուհ Ասլանգիլը նշել է, որ Հայոց պատրիարքրանում բոլոր գործընթացները երկրի օրենքներին ու եկեղեցական կարգերին համապատասխան են արվել եւ նման նամակի բովանդակությունը իրենց տխրեցրել է։

Այս ելույթից հետո խոսքով հանդես եկած հայ համայնքի ներկայացուցիչները պնդել են, որ հնարավոր չէ շարունակել արք․ Արամ Աթեշյանի հետ։

Հանդիպման վերջում ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն նշել է, թե քննարկումների եւ առաջադրված պահանջները կհայտնի նախագահ Էրդողանին եւ վարչապետ Յըլդըրըմին, որից հետո մեկ ամիս անց նորից կհանդիպեն հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Ստամբուլի նահանգապետարանի ուղարկած նամակում նշվել է, թե Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը դեռ ողջ է, եւ նոր պատրիարք ընտրելու համար անհրաժեշտություն դեռ չկա։

Հիշեցնենք, որ Ստամբուլի նահանգապետարանի նամակում շեշտվել է, թե իրենք որպես փոխպատրիարք են ճանաչում արք. Արամ Աթեշյանին, եւ արք Բեքչյանի ընտրության հետ կապված բոլոր գործընթացներն ու Բեքչյանի բոլոր որոշումներն անօրինական են համարում։

Նշենք, որ Պոլսո հայոց պատրիարք, արք. Մեսրոպ Մութաֆյանը գտնվում է անկողնային վիճակում եւ ֆիզիկապես արդեն 10 տարի չի կարողանում իրականացնել իր պարտականությունները։ Ավելի ուշ, երբ հայ համայնքը որոշում է նոր պատրիարքի ընտրություններ անցկացնել, թուրքական կառավարությունը փոխպատրիարք է նշանակում արք. Արամ Աթեշյանին։ Նման պաշտոն չկա հայ եկեղեցում։

Հայ համայնքին սա չի բավարարում, քանի որ արք. Աթեշյանը նշանակված անձ լինելով՝ կաշկանդված է հայ համայնքին լիարժեք ծառայելու մեջ եւ իշխանամետ պահվածքով է մշտապես հանդես եկել։

Այս պայմաններում 2016–ին Ստամբուլի հայ համայնքի ճնշման տակ արք. Արամ Աթեշյանը հրաժարական է տալիս եւ պատրիարքական տեղապահի ընտրություն է անցկացվում։ Արդյունքում պատրիարքական տեղապահ է ընտրվում արք. Գարեգին Բեքչյանը։ Այնուհետ սկսվում է նոր պատրիարքի ընտրության գործընթաց, որի շրջանակներում ստեղծված պատրիարքի նախաձեռնող խումբը մի քանի անգամ դիմել է Ստամբուլի նահանգապետարանին եւ ՆԳՆ–ին, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել։

Ավելի ուշ պարզվել է, որ Ստամբուլի նահանգապետարանը փետրվարի 7–ին քննարկման է հրավիրել հայ համայնքի հիմնադրամների ներկայացուցիչներին ու նախաձեռնող խմբի խոսնակին։ հանդիպմանը ներկա է լինելու նաեւ ՆԳ նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով Իտալիայում է
Նույն օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շքախմբով եւ Իտալիայի հայոց հովվության հոգեւոր դասի ու վարչականների ուղեկցությամբ հանդիպեց...
«Ինձ համար Դուք նախ եւ առաջ պրոֆեսոր եք, հայագետ». ՀՀ նախագահը հյուրընկալել է Տեր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյանին
Ձեր այցելությունը կարեւոր է ոչ միայն հոգեւոր եւ կրոնական, այլ նաեւ՝ մշակութային առումով...
Գարեգին Բ-ն ԵՄ ներկայցուցչի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների հեռանկարները
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԵՄ Արտաքին գործողությունների ծառայության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնօրինության գործադիր ղեկավարին…
Վերականգնումից հետո բացվել է Տաթեւի Սուրբ Աստվածածին եկեղեցին (ֆոտո)
Տաթեւի վանական համալիրի վերականգնման աշխատանքներն իրականացնելիս IDeA հիմնադրամը սերտ համագործակցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կանադայի վարչապետին
Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ հաստատեց, որ ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի բարեհաջող անցկացումը Հայաստանում առիթ դարձավ տարբեր երկրների միջեւ...
Գարեգին Բ-ն օրհնել է Հնդկաստան բուժման մեկնող երեք զինվորականներին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունը բերելով զինվորականներին, նշեց, որ հպարտություն է տեսնել հայրենյաց պաշտպանների, ովքեր պատրաստ են իրենց կյանքն ընծայել հայրենիքի համար…
Ամենաշատ
Partner news