Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) մտահոգված է Աֆղանստանում մարտահրավերների եւ սպառնալիքների ներուժի աճի կապակցությամբ, որտեղ «Իսլամական պետության» մոտ 7000 զինյալ է տեղակայվել: Այս մասին Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ Վալերի Սեմերիկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Վերջին շրջանում Աֆղանստանում մարտահրավերների եւ սպառնալիքների ներուժն ավելանում է: Դա անհանգստացնում է մեզ», - ասել է Սեմերիկովը:
Մասնավորապես, սպառնալիքներից մեկը երկրում «ԻՊ» զինյալների քանակի աճն է: «Ես հիմնվում եմ Աֆղանստանի նախագահի խորհրդականից ստացված թվերի վրա… Դա, ըստ միջինացված տվյալների, մոտ 7000 մարդ է»,- ասել է Սեմերիկովը: