News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թել Ավիվի կենտրոնական երկաթուղային կայարանում գնացքների երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցվել է կորած կատվի որոնումների պատճառով, որը տիրուհու մոտից փախել էր անասնաբույժի մոտ գնալու ճանապարհին, հայտնում է իսրայելական «Ռեշետ 13» հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ կենդանիների իրավունքների պաշտպանության իսրայելական կազմակերպություններից մեկի ղեկավար Յաել Արկինն անցյալ շաբաթ իր Գուրի անունով կատվին տանում էր անասնաբուժական կլինիկա: Սակայն «Սավիդոր Մերկազ» կենտրոնական երկաթուղային կայարանի շրջանում կենդանուն հաջողվել է դուրս պրծնել եւ թաքնվել երկաթուղու խրամատներում:

Գուրիի տիրուհին դիմել է Իսրայելի տրանսպորտի նախարար Իսրայել Կացին՝ խնդրելով օգնել գտնել իր ձեռնասունին: Նախարարն, իր հերթին, դիմել է «Ռակեւետ Իսրայել» ազգային երկաթուղային ընկերության ղեկավար Շահար Այալոնին, որը կայարանի աշխատակիցներին հանձնարարել է բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրել կատվին փրկելու համար:

Գուրիի որոնումներն ավարտվել են այս շաբաթվա սկզբին, երբ կայարանի անտանգության աշխատակիցը կատու որսողի հետ ուղիների մոտ կատվի հետքեր է հայտնաբերել: Գնացքների երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, ինչը թույլ է տվել կատվին բռնել եւ տիրուհուն վերադարձնել, նշված է հաղորդագրության մեջ:

««Ռակեւետ Իսրայելի» եւ երկաթուղային կայարանի աշխատակիցների օպերատիվ ներգրավումը մեզ թույլ է տվել փրկել Գուրիի կյանքը: Որոշվել է, որ կատուն երկրորդ անուն կստանա՝ Իսրայել՝ ի պատիվ նախարարի, որը նրա կյանքը փրկել է»,- ասել է Արկինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ