News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մասոնների շարժման ամենահայտնի հնագույն մեծ օթյակներից մեկը՝ Անգլիայի միավորված մեծ օթյակը բրիտանական մի քանի թերթերում հայտարարություններ է տեղադրել անդամների հանդեպ խտրականությունը վերացնելու խնդրանքով, հաղորդում է BBC- ն:

«Ամեն ինչ իր սահմանն ունի է» վերնագրով տեքստում Անգլիայի միավորված մեծ օթյակը հայտարարում է, որ երկրում նրա անդամներին չափազանց կողմնակալ են վերաբերում, թեեւ օթյակը բաց է ցանկացած կրոնի, ռասայի եւ քաղաքական հայացքների տեր անձանց համար:

Իր հայտարարության մեջ  Անգլիայի միավորված մեծ օթյակը գրում է, որ երկրում 200 հազարից ավել մասոնների նկատմամբ կասկածանքները որպես խտրականություն է ընդունում:

 «Ոչ ոք չպետք է անարժան կերպով մեր կազմակերպության անդամներին անարգանքի ենթարկի: Ոչ մի կազմակերպություն չէր հանդուրժի դա, մենք էլ չենք տանի», - նշվում է տեսքտում, որի տակ օթյակի ղեկավար Դեվիդ Սթեյփլզի ստորագրությունն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ