News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թաիլանդի բնակիչ Ջիրավութ Պոնգփհանը իր բնակարանում մահացած է հայտնաբերվել այն բանից հետո, երբ վիճակախաղում շահել էր 24 միլիոն բաթ, հայտնում է The Mirror-ը։

Նրա մոտ գրառում է հայտնաբերվել, որտեղ նա ներողություն էր խնդրում ընտանքից ինքնասպանություն գործելու համար։ Մինչ այդ, Պոնգփհանը իր տուն էր հրավիրել հարազատներին ու ընկերներին շահումը նշելու համար։ Սակայն, հաջորդ օրը հայտնաբերել էր, որ վիճակախաղի տոմսը կորել է։ Առանց դրա նա շահած գումարը չէր կարող վերցնել։ Տղամարդը ծանր սթրեսի մեջ է ընկել եւ դադարել է աշխատանքի գնալ։ Ի՞նչ է եղել վիճակախաղի տոմսի հետ, եւ արդյո՞ք ոստիկանությունը հետաքննում է, հայտնի չէ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ