News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ եւ «Նոր ուժերի ռուխ» կուսակցության ղեկավար Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Կիեւի հյուրանոցներից մեկում օտարերկրյա գործարարների հետ հանդիպման ժամանակ հրացաններով 8 մարդ փորձել է իրեն ձերբակալել, այս մասին հաղորդվում է քաղաքական գործչի Facebook-ի էջում:

Փետրվարի 9-ին Սաակաշվիլին հանդիպել էր լրագրողների հետ եւ պատմել ձերբակալելու փորձի մասին: Ըստ նրա՝ հրացաններով զինված մի խումբ մարդիկ փորձել են բարձրանալ այն հարկը, որտեղ նա գտնվել է, սակայն համապատասխան փաստաթղթերի բացակայության պատճառով պահակները նրանց թույլ չտվել անցնել: Դրանից հետո Սաակաշվիլին հեռացել է հյուրանոցից:

Մեկ այլ տեսանյութում իրեն ձերբակալել փորձող անձանց Սաակաշվիլին «լոխ» է անվանել, քանի որ Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայությունում նրանց մատնել էին:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ