News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Փարիզի Օբերվիլյե արվարձանում առնետների համար սկսել են մինի գիլյոտիններ փորձարկել, հաղորդում է Le Parisien-ը:

Ածելիով եւ չափիչ սարքերով գիլյոտինները տեղադրել են կոյուղու խողովակներում: Երբ առնետը մոտենում է ածելիին, այն իջնում է եւ կոտրում է նրա ողնաշարը:

Ըստ ստեղծողների՝ դա կրծողներից ազատվելու մարդասիրական միջոց է: Մահը միանգամից է լինում եւ կենդանին չի տառապում: Բացի այդ, մեխանիզմը մարդկանց եւ շրջական միջավայրի համար անվտանգ է, ի տարբերություն բազմաթիվ թունավոր նյութերի:

Փորձարկումից մեկ ամիս հետո գիլյոտինով արդեն 45 առնետ է «պատժվել»: Փորձարկումը կտեւի մինչեւ մարտ եւ եթե դրա արդյունավետությունը հաստատվի, դրանք կտեղադրվեն նաեւ Փարիզի այլ շրջաններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ