News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Քենտուկի նահանգում տղամարդը 4 մարդու է սպանել, որից հետո ինքնասպան է եղել, նշված է Քնետուկի նահանգի Ջոնսոն շրջանի շերիֆի վարչության՝ Facebook-ում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հաղորդագրության մեջ նշված է, որ փետրվարի 10-ին Փեյնթսվիլ քաղաքի 911 ծառայություն են զանգահարել՝ հայտնելով հրաձգության մասին: Զանգից հետո ծառայությունը կապ է հաստատել շրջանային շերիֆ Դվեյն Փրայսի հետ, որը հանցագործության վայր է եկել եւ բնակարաններից մեկի խոհանոցում 2 զոհի հայտնաբերել: Նրանց գնդակահարել էին, չարագործին հանցագործության վայրում չեն հայտնաբերել:

Վկայի խոսքով՝ հանցագործը հեռացել է սեւ Toyota Camry-ով: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել Փեյնթսվիլում եւ քաղաքին հարեւան շրջաններում:

Ավելի ուշ ավտոմեքենան հայտնաբերվել է Փեյնթսվիլի փողոցներից մեկում: Փրայսը խուզարկել է շենքը, որի մոտ ավտոմեքենան կայանված էր: Բնակարաններից մեկում եւս 2 զոհի մարմին է հայտնաբերվել, ինչպես նաեւ հանցագործի դին, որն ինքնասպանություն էր գործել:

«Բառեր չկան նկրագրելու այն վիշտը, որ ապրում ես 4 զոհի մարմին տեսնելիս, որոնց կյանքը մեկ մարդ է խլել: Ես իրավապահ մարմիններում աշխատում եմ 34 տարի: Եվ սա ամենացնցող բռնության ակտերից մեկն է, որպիսին երբեւէ տեսել եմ»,- հայտարարել է Փրայսը:

Շերիֆը հայտնել է, որ այս գործի հետաքննությունը շարունակում է նահանգի ոստիկանության հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ