News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 30
Տեսնել լրահոսը

Տնտեսական զարգացման եւ ներդումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմինն (ՇՎՏՄ) ամփոփել է նախորդ տարվա ստուգումների արդյունքները եւ արձանագրել, որ 2017 թվականի ընթացքում շուկայահանված ապրանքների համապատասխանության գնահատման փաստաթղթերի՝ սերտիֆիկատների եւ հայտարարագրերի թիվը հասել է 1808-ի։ Այն  2016-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 31%-ով:

Տեսչական մարմինն արձանագրել է, որ իրազեկման աշխատանքների եւ ստուգումների արդյունքում ապրանքների որակի համապատասխանության գնահատման անհրաժեշտությունը շատ տնտեսվարողների համար օրակարգային հարց է դարձել։ Այսուհանդերձ, նախորդ տարի իրականացված աշխատանքները նաեւ փաստում են, որ հատկապես որոշ ոլորտներում լուրջ բացեր կան։

Այսպես՝ նախորդ տարի տեսչական մարմինը ստուգումներ է կատարել 24 ոլորտներում եւ խախտումների բարձր ցուցանիշ արձանագրել ԱԳԼՃԿ-ների՝ 100%, սինթետիկ հիմքով լաքեր եւ ներկերի՝ 89%, խաղալիքների՝ 83%, օծանելիքակոսմետիկական եւ լվացող-մաքրող միջոցների՝ 80%, ավտոմոբիլային բենզինի եւ դիզելային վառելիքի՝ 67% ոլորտներում։

Ընդհանուր առմամբ, ստուգում իրականացվել է 197 տնտեսվարողների շրջանում, 161-ի մոտ (81.7%) հայտնաբերվել են տարբեր բնույթի խախտումներ։ Ըստ այդմ՝ 2017-ին տուգանքների ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 23 մլն ՀՀ դրամ։

Արձանագրված խախտումները հիմնականում համապատասխանության գնահատման փաստաթղթերի բացակայություն, մակնշման, չափագիտական նորմերի առումով են։ ԱԳԼՃԿ-ների պարագայում խախտումները գազի բարձր ճնշմամբ լիցքավորելու եւ խորհանարդ մետրով վաճառելու հետ է կապված։ Վերջիններիս խնդիրը կարգավորելու նպատակով, ինչպես հայտնի է, ՀՀ կառավարությունը մշակել օրենսդրական փաթեթը, որն այժմ քննարկման փուլում է։

Շատ խախտումներ արձանագրված եւ բարձր ռիսկայնությամբ ոլորիներում  ՇՎՏՄ-ն ստուգումները շարունակում է՝ համաձայն 2018 ծրագրի։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Կարտոֆիլի բերքատվությունը պակասել է․ մտահոգիչ թվեր
Օրինակ` եթե անցած տարի մեր երկում կարտոֆիլի բերքատվությունը կազմել է 437 հազար 200 տոննա, ապա 2016-ին հավաքվել է 606 հազար...
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն թանկացել է ավելի քան 4 դրամով
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները…
Այսուհետ բնակարանի գնման վկայագրի համար կարող են դիմել նաև մանկատան 18 տարին լրացած սաները
Այսուհետ բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալու համար կարող են դիմել նաև…
Իրատեսական է արդյո՞ք 2022 թվականի 7 տոկոսանոց աճը
ԱԺ-ում քննվող բյուջեի նախագծի համաձայն՝ այս տարին փակելու ենք 6,5 տոկոսանոց աճով...
Մարությանը լավ նորություն է հայտնել. 211 հատ 8,6 մետրանոց ավտոբուսները մի քանի օրից կտեսնենք փողոցներում (վիդեո)
Սիրելի երևանցիներ, ուրախ եմ տեղեկացնել, որ արդեն մի քանի օրից...
ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամը «ՍԻՍ Նատուրալ» ՓԲԸ-ում ձեռք է բերել զգալի փոքրամասնային մասնաբաժին
ՍԻՍ Նատուրալի գործադիր տնօրեն Արմեն Հակոբյանն իր հերթին նշել է. «Մեր ընկերությունը երկար տարիներ զարգացել է բնականոն, և այժմ ժամանակն է...