News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանի եւ նրա ենթակաների կողմից կաշառք ստանալու գործով դատական նիստն այսօր՝ փետրվարի 12-ին, կրկին հետաձգվեց: Արմեն Սողոյանը դատարան չէր բերվել, դատարան գրություն էր ստացվել, ըստ որի՝ Արմեն Սողոյանը առողջական խնդիրներ ունի եւ չի կարող ներկայանալ դատարան:

Ըստ մեղադրանքի՝ Արմեն Սողոյանն ընդունել է Ժաննա Հովհաննիսյանին եւ իրեն ենթակա ԲՍՓ հանձնաժողովների մնացած նախագահներին ու նրանցից ստացել առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր առմամբ 1 մլն 528 հազար դրամին համարժեք կաշառք:

Մասնավորապես, Ժաննա Հովհաննիսյանը Արմեն Սողոյանին 2016թ. դեկտեմբերի 22-ին վերջինիս աշխատասենյակում որպես կաշառք տվել է 200 հազար դրամ: Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության վերափորձաքննության բաժնի պետ Արամ Պետրոսյանը 2016թ. դեկտեմբերի 23-ին Սողոյանին տվել է 150 հազար դրամ: Արոնա Սիմոնյանը տվել է 600 ԱՄՆ դոլար կաշառք, Զորիկ Մկրտչյանը՝ համապատասխանաբար 40 հազար եւ 100 հազար դրամ: Երեմ Մարգարյանը, Արմեն Ավետյանը, Լիլա Մանուցյանը, Ժիրայր Պետրոսյանը, Արշավիր Հմայակյանը, Ալլա Թովմասյանը, ըստ մեղադրանքի, Սողոյանին տվել են 100 հազարական դրամ, իսկ Ցիալա Խուդինյանը՝ 150 հազար դրամ: Հանձնաժողովի բժիշկ-փորձագետ Շողիկ Ավետիսյանն էլ Արմեն Սողոյանին 2016թ. հոկտեմբերի 11-ից մինչեւ դեկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում որպես խոշոր չափերով կաշառք ստացել է ընդհանուր առմամբ 265 հազար դրամ:

Ամբաստանյալներից միայն Արմեն Սողոյանն ու Արամ Պետրոսյանն են կալանքի տակ, մյուսները ստորագրությամբ ազատ են արձակվել:

Նշենք, որ Արմեն Սողոյանը մինչեւ նախարարություն աշխատանքի անցնելը 2013-2014 թթ. «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի տնօրենի պաշտոնակատարն է եղել, իսկ 2014թ.-ից` «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնի փոխտնօրենը, այդ նույն ժամանակահատվածում Սողոյանը հիմնադրել է Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնը եւ 2015թ. գիտական ղեկավարն է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Ամենաշատ