News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եգիպտոսում դատարանը ղպտի քահանային սպանած տղամարդուն մահապատժի է դատապարտել, հաղորդում է AP-ն: Կահիրեի քրեական դատարանը հաստատել է, որ նախորդ տարվա հոկտեմբեր ամսին Կահիրեից դեպի  հյուսիս-արեւելք գտնվող Ալ-Սալամ քաղաքում ամբաստանյալ Ահմեդ Սաիդը դանակով հարձակվել էր 40-ամյա քահանա Սամաան Շեհաթուի վրա: Հարձակման արդյունքում եւս մեկ քահանա էր վիրավորվել:

Եգիպտոսում քրիստինյաների վրա հարձակումների թիվը վերջին տարիներին կտրուկ աճել է: Երկրում տեղի ունեցած մի շարք ահաբեկչական հարձակումների համար պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:

Հիշեցնենք, որ 2017 թվականի ապրիլին ղպտի եկեղեցիների վրա իրականացված երկու ահաբեկչական հարձակման հետեւանքով առնվազն 47 մարդ էր զոհվել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ