News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին կարծում է, որ կասկածելի փոշին նրան ուղարկել են իր ընդդիմախոսները փոստով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ուրախ եմ, որ Վանեսան եւ իմ երեխաներն ապահով եւ անվնաս են այս առավոտյան տեղի ունեցած աննկարագրելի սարսափելի իրավիճակից հետո: Իկապես զզվելի է, որ ոմանք նախընտրում են արտահայտել իրենց հակառակ կարծիքը նման վիրավորական ձեւով», - գրել է իր Twitter-ում գրել է ԱՄՆ նախագահի որդին:

Թրամփ կրտսերը տարբեր տարիներ մասնակցել է իր հոր բիզնես ծրագրերին եւ ներկայումս վերահսկում է նրա մի շարք իր ակտիվներները, որոնք Դոնալդ Թրամփ ավագը, զբաղցնելով նախագահի պաշտոնը, հանձնել է վստահված կառավարության:

2001 թվականին ԱՄՆ-ում փոստով սիբիրախտի բեղմնիկների կանխամտածված տարածման մի քանի մի դեպք է գրանցվել, որոնց հետեւանքով մահացել է 5 մարդ, 17 մարդ տուժել է:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հարսը որպես նախազգուշական միջոց Մանհեթենի հիվանդանոց է տեղափոխվել այն բանից հետո, երբ բացել է անհայտ նյութ պարունակող  կասկածելի նամակը: Նամակը հասցեագրված է եղել Վանեսայի ամուսնուն՝ Դոնալդ Թրամփ կրտեսրին, նախկին Իվանա կնոջից նախագահի ավագ որդուն:Երբ նամակը բացել են, Թրամփի նստավայրից երեք մարդու որպես նախազգուշական միջոց տեղափոխել են բժշկական կենտրոն: Հաղորդվում է, որ ոչ ոք չի տուժել: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ