News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի դատարանը երկրի նախկին նախագահ Պակ Կին Հե Ցոյ Սուն Սիլի մտերիմ ընկերուհուն դատապարտել է 20 տարվա ազատազրկման կոռուպցիայի եւ երկրի քաղաքական գործերին միջամտելու մեղադրանքով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Մեղադրյալը նաեւ պետք է 18 միլիարդ հարավկորեական ոնի (շուրջ 16.56 միլիոն դոլար) չափով տոգանք վճարի:

Հարավային Կորեայում կոռուպցիոն սկանդալը բորբոքվել է 2016 թվականի հոկտեմբերին, երբ մամուլում հայտնվել էր հարավկորեական խոշորագույն ընկերությունների, այդ թվում՝ Samsung-ի կողմից նախկին նախագահի ընկերուհու՝ Ցոյ Սուն Սիլի կողմից ստեղծված հիմնադրամին ցուցաբերվող աջակցության մասին հաղորդում: Նա օգտագործել է իր կապերը եւ չզբաղեցնելով պետական պաշտոններ՝ միջամտել է նախագահական աշխատակազմի գործերին:

Այս գործով մեղադրանք է առաջադրվել 30 մարդու դեմ, այդ թվում՝ Samsung-ի փաստացի ղեկավար Լի Չժե Յոնի դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ