News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 18
Տեսնել լրահոսը


Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը պնդում է, որ Երեւանի ավագանու Հանրապետական խմբակցության անդամ Էդմոնդ Կիրակոսյանն իրեն այսօր սեռական ոտնձգության է ենթարկել: Այս մասին նա հայտարարել է «Ազատության» եթերում՝ մեկնաբանելով, թե ինչու է ապտակել ավագանու անդամին: Նրա խոսքով, Էդմոնդ Կիրակոսյանը բացել է կոստյումը, ձեռք տվել կրծքերին ու մարմնի այլ մասերին:

«Ինչ վերաբերում է ապտակին, ապա ես երբեւէ որեւէ մեկին թույլ չեմ տա, որպեսզի իմ հագուստն իմ վրայից հանի, ձեռքերով իմ կրծքին, իմ մարմնին ձեռք տա: Ապտակ պատասխան ստացավ, որովհետեւ իմ հանդեպ սեռական բռնություն էր կիրառել, պետք է պատասխանատվության ենթրակվի: Իր բախտը բերել է, իմ տեղը եթե ազատ լիներ, նրանք իմ ոտքերի ուժն էլ կզգային, կոնկրետ այդ տղամարդը: Այդ սեռական ոտնձգությունը որ իրականացրին իմ նկատմամբ այսօր, կարող ենք փաստել, որ դա իրենց ոճն է իրենց թիմակիցների հետ շփման ժամանակ, թող իրենք մեզ չշփոթեն իրենց թիմակիցների հետ»,-ասել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի ավագանու նիստում, այսօր՝ փետրվարի 13-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները դիմակներ էին հագել եւ փորձում էին իրենց հետ Նուբարաշենից ապակե տարաներով բերված գարշահոոտություն արձակող կոյուղաջուրը մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ավագանու ՀՀԿ-ական անդամները փորձել են արգելել նրանց, որից հետո քաշքշուկ է սկսվել: ՀՀԿ-ականները հարվածներ են հասցրել «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանին, քաշքշել նրա մազերը:

Հիշեցնենք, որ Նուբարաշենի բնակիչները փետրվարի 12-ին փակել էին «Նուբարաշեն» ՔԿ տանող ճանապարհը. նրանց խոսքով, հարակից տարածում ապրողները տարիներ շարունակ գարշահոտության մեջ են ապրում, շնչում թունավոր օդը:

«Չենք ուզում ձեր նկատմամբ կտտանք կիրառել». «Երկիր Ծիրանին» լքեց նիստերի դահլիճը (Ֆոտո)

«Ձեր քայլը ահաբեկչություն էր երեւանցու նկատմամբ». Երեւանի ավագանու քիմիկոս անդամը՝ «Երկիր ծիրանիին»

«Այստեղ նստած պարոնը եւս հարձակում գործեց կնոջ վրա». Զարուհի Փոստանջյանը ցույց տվեց Տարոն Մարգարյանին

Հասարակական կարգը հաջողվում է ապահովել փողոցում, բայց չի հաջողվում ավագանու նիստերի դահլիճում. Դավիթ Խաժակյան

Երեւանի ավագանու անդամ Մարտին Վարդազարյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան հիվանդանոց են տեղափոխել

 «Ազոտային թթուն ուզում էին լցնել Տարոն Մարգարյանի վրա, սա հարձակում էր քաղաքապետի վրա».Նաիրա Նահապետյան (Ֆոտո)

Ծեծկռտուք Երեւանի ավագանու նիստի ժամանակ՝ «Երկիր Ծիրանիի» եւ ՀՀԿ-ականների միջեւ (Ֆոտո)

Դերասան Գոռ Վարդանյանը բռնի ուժով դուրս բերեց Մարինա Խաչատրյանին. Նա իր քայլերը «ճիշտ» որակեց (ֆոտո)

«Սա ի՞նչ ձեւ է, ինչ ուզում եք ասեք, չեմ հասկանում». Անահիտ Բախշյանը՝ «Երկիր ծիրանիի» անդամներին

Տպել
Partner news