News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն ու Թուրքիան 2020 թվականին նախատեսում են զենիթահրթիռային  Ս-400  «Տրիումֆ» եւս մեկ համակարգի մատակարարման շուրջ պայմանագիր կնքել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ռազմադիվանագիտական աղբյուրը։

«2020 թվականի մարտ-հունիս ամիսներին առաջին խմբաքանակի մատակարարման ավարտից հետո նույն թվականին նախատեսվում է ստորագրել նոր պայմանագիր 2021 թվականին Թուրքիային Ս-400 համալիրների եւս մեկ համակարգի մատակարարման շուրջ։ Մատակարարման նոմենկլատուրան նման կլինի առաջին պայմանագրին»,-պատմել է գործակալության զրուցակիցը։ 

Աղբյուրի խոսքով՝ նախատեսվում է, որ նոր փաստաթղթում կողմերը կպայմանավորվեն արտադրության մասնակի տեղայնացման մասին՝ թուրքական ընկերությունները ռուսական լիցեզիայի ներքո կսկսեն պատրաստել Ս-400 բաղկացուցիչ մասերը, որոնք չունեն ծայրահեղ կարեւոր նշանակություն։ 

Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային «Ռոսօբորոնէքսպորտ» ծառայությունում չեն մեկնաբանել այս տեղեկությունը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ