News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Autobild պարբերականի լրագրողները երրորդ սերնդի Kia Ceed մոդելի մասին մանրամասներ են բացահայտել:  Մոդելը ոչ միայն կզրկվի անվանման ապաթարցից, այլեւ կանցնի նոր թեթեւացված պլատֆորմի: Նորույթի հրապարակային դեբյուտը տեղի կունենա ընթացիկ տարվա գարնանը Ժնեւի ավտոսրահում, փոխանցում է Motore-ը: 

Kia Ceed նմուշի առաջին մոդելը կլինի, որը կպատրաստվի K2-ի ավելի ամուր եւ թեթեւ պլատֆորմի վրա: Այն 25 կգ-ով թեթեւ է նախկինում օգտագործված J4-ից: Ըստ որում՝ կախոցի ճարտարապետությունը չի փոփոխվի:

Նոր սերնդի հեչբեքի չափերը գործնականում չեն տարբերվի ընթացիկ մեքենաներից: Ceed-ի երկարությունը կկազմի 4310 մմ, լայնությունը՝ 1800 (+20 մմ), բարձրությունը՝ 1447 մմ (-23): Անվային բազան չի փոփոխվի՝ 2650 մմ:

Առջեւի քիվը 20 մմ-ով կարճ կլինի, իսկ հետեւինը՝ նույնքան երկար: Բեռնախցիկի տարողությունը կմեծանա 15 լիտրով՝ մինչեւ 395: Նստատեղերի մոտ գլխավերեւում տարածության փոխհատուցման համար նոր Ceed-ում փոփոխել են ամրացման կետերը՝ դրանք ավելի ցածր են գտնվում:

Ceed-ի շարժիչների գամման կազմված կլինի երեքգլանանի ագրեգատից՝ 1 լիտր ծավալով (120 ձիաուժ), 1,4-լիտրանոց բենզինային տուրբոշարժիչից (մոտ 140 ձիաուժ) եւ 1,6-լիտրանոց դիզելից՝ 115 կամ 136 ձիաուժ: Շարժիչները կաշխատեն մեխանիկական շարժահաղորդակների զույգով: Տուրբոշարժիչներով եւ դիզելային ագրեգատներով մեքենաները կարելի է հավաքել 2 կցորդմամբ յոթաստիճանի «ռոբոտով»:

Նոր սերնդի Kia Ceed-ը կունենա մուլտիմեդիայի համակարգ՝ 5, 7 կամ 8 դյույմ անկյունագծով դիսփլեյով, օդափոխությամբ առջեւի նստատեղեր, ցանկացած ապակու տաքացում եւ անլար լիցքավորում:

Kia Ceed-ը կթողարկվի 4 մոդիֆիկացիայով՝ հինգդռնանի հեչբեք, ունիվերսալ, լիֆթբեք եւ ամենագնաց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ