News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վերջին ժամանակներս սկսվել է ուրվագծվել ներկայիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքականությունը: Այս մասին փետրվարի 14-ին՝ «Ամերիկյան պատժամիջոցների հնարավոր ազդեցությունը Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմական գործարքների հետագա կնքման վրա» թեմայով քննարկման ժամանակ հայտնեց «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Գրիգորյանը:

Նրա խոսքով՝  մեկ տարվա ընթացքում ակնհայտ էին առանձին քայլեր եւ ոչ միշտ էր կարծիք ձեւավորվում, թե դրանք տրամաբանական են. «Այժմ, կարծես թե, հայեցակարգն ուրվագծվում է։ Թրամփի վարչակազմի տվյալ հայեցակարգում, ինչպես տեսնում եմ, գերակշռում է հետեւյալը՝ նրանք կձեռնարկեն որոշ քայլեր, որոնց, ցանկության պարագայում, կարող են միանալ նաեւ իրենց դաշնակիցները։ Դա կլինի միակողմանի գործողությունների քաղաքականություն», -պարզաբանել է Գրիգորյանը։ 

Միաժամանակ, նա նկատել է, որ Վաշինգթոնի կարծիքով, նրա դաշնակիցները պետք է հարմարեցվեն իրեն, քանի որ ԱՄՆ-ն ավելի խոշոր եւ ուժեղ տերություն է, իսկ տվյալ քաղաքականությունը կարելի է նկատել, քանի որ Թրամփն արդեն հրապարակել է անվտանգության նոր հայեցակարգը։ 
Բացի այդ, Գրիգորյանը կարծում է, որ ԱՄՆ կողմից ընդունված պատժամիջոցները չունեն մասնատված բնույթ, դրանք ենթակա են նախորդ տարվա հուլիսին Կոնգրեսի կողմից ընդունված օրենքին եւ համակարգային քաղաքականության մաս են. «Այստեղ անզոր է նույնիսկ ինքը՝ Թրամփը, քանի որ դա կախված չէ նախագահի կամ այլ քաղաքական գործիչների ցանկություններից», - հավելեց քաղաքագետը։ 

Բացի այւդ, նրա փոխանցմամբ՝ ԱՄՆ-ին անհանգստացնում է այն, որ Ռուսաստանը մտել է ավանդական ամերիկյան ռազմական շուկա, ինչպիսին են՝ թուրքականն ու սաուդյանը. «Ես անձամբ չեմ լսել, որ Թուրքիան վերջին 50 կամ 70 տարվա ընթացքում Ռուսաստանից զենք գնած լինի։ Այդ փաստը շատ է անհանգստացրել ամերիկացիներին, եւ նրանք ուշադիր հետեւելու են դրան», - եզրափակեց Գրիգորյանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ