News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Արցախակերտում» ՀԿ կազմակերպմամբ՝ փետրվարի 10-13-ն Արցախ է այցելել օտարերկրյա  լրագրողների եւ բլոգերների մի խումբ, որում ներգրավված են եղել ներկայացուցիչներ Ռուսաստանից, Լատվիայից, Հունգարիայից, Ֆրանսիայից, Ալժիրից եւ Իտալիայից՝ հայ բլոգերների ուղեկցությամբ: Այցի նպատակն էր մասնակցել ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին, ինչպես նաեւ՝ ծանոթանալ երկրի պատմությանը, մշակույթին եւ զարգացման ներուժին:

Այցի շրջանակներում խմբի անդամները բովանդակալից հանդիպումներ են ունեցել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱԳ նախարար Մասիս Մաիլյանի, Մարդու իրավունքների պաշտման Ռուբեն Մելիքյանի հետ, որի ընթացքում արցախյան ներկայացուցիչները պատասխանել են մասնակիցների կողմից բարձրաձայնված բազմաթիվ հարցերի:

Կազմակերպվել են նաեւ խմբի ճանաչողական այցեր առաջնագիծ, արտադրական որոշ ձեռնարկություններ, Ստեփանակերտի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, ինչպես նաեւ՝ որոշ տեսարժան վայրեր:

Փետրվարի 13-ին օտարերկրյալ լրագրողները եւ բլոգերները մասնակցել են նաեւ ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումներին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ