News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի երկարաժամկետ նպատակը Կորեական թերակղզու վերամիավորումն է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ծովակալ Հարի Հարիսը` ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի ԶՈՒ հարցերով հանձնաժողովում, հաղորդում է AP-ն:

Նրա խոսքով՝ գերակշռում է այն կարծիքը, որ Կիմը ռեժմի պահպանման համար միջուկային զինանոցի կարիք ունի, սակայն նա հեռուն գնացող նպատակներ է հետապնդում:

Մասնավորապես, նրա երկարաժամկետ նպատակը «միասնական կոմունիստական համակարգի» շրջանակներում Կորեական թերակղզու վերամիավորումն է: Նա նշել է, որ Հյուսիսային Կորեայի հետ հետագա ցանկացած բանակցությունները պետք է ուղղված լինեն թերակղզում միջուկային զենքի վերացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ