News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 27
USD
387.71
EUR
410.74
RUB
4.03
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Եթե նման պատժամիջոցների հնարավորության մասին հայկական կողմին տեղեկացրել են Նահանգներից, նշանակում է, որ Ադրբեջանին եւս տեղեկացրել են եւ այս երկրների դեմ ԱՄՆ-ն պատժամիջոցների այլ փաթեթ է նախատեսել, քանի որ արգելել զենք գնել հնարավոր չէ, բայց ԱՄՆ-ն իր հարուստ լծակներով կարող է այս երկրների համար թեթեւ պատժամիջոցների փաթեթներ սահմանել` սահմանափակելով ռուսական զենքի մուտքը տարածաշրջան, ըստ էության ժամանակի ընթացքում կողմերն իրենք կխուսափեն սպառազինություն ձեռք բերել Ռուսաստանից, քանի որ Միացյալ Նահանգները կարող է լուրջ ֆինանսական դժվարություններ ստեղծել այս երկրներում «մատի թեթեւ շարժումով»,- «168 ժամ»-ի հետ զրույցում ասել է ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով տեղեկատվությանը, որ ԱՄՆ-ն ծանուցել է ՀՀ կառավարությանը ՌԴ ռազմա-արդյունաբերական համալիրի ընկերությունների հետ «էական գործարքների» կնքման պարագայում հնարավոր պատժամիջոցների թիրախում հայտնվելու վտանգի մասին:

Նրա գնահատմամբ, սա շատ ավելի համակարգային քաղաքականություն է, քան թվում է, որովհետեւ ԱՄՆ-ի ծրագիրը հաջողության դեպքում կիջեցնի տարածաշրջանում ռազմականացման մակարդակը, քանի որ ներկայումս այն շատ բարձր է, բայց դա ամեեւին չի նշանակում, որ կողմերը կմոտենան կարգավորմանը, այստեղ բաց կառաջանա եւ ռազմական, եւ դիվանագիտական, եւ քաղաքական:

«Փաստորեն Նահանգները նպատակ ունի այդ բացը լցնել ոչ թե սպառազինության վաճառքով, այլ դիվանագիտական ակտիվությամբ կամ կարգավորման նոր ծրագրերով, այս տարածաշրջանում իր ներկայության ընդլայնմամբ: Այսինքն` այս հակառուսական պատժամիջոցների օգնությամբ Նահանգները ոչ միայն Ռուսաստանին զսպում է մի շարք ուղղություններով, որոնք են Սիրիան, Ուկրաինան, այլեւ ԼՂ հակամարտությունը եւ այն կետերը, որոնցում Ռուսաստանը ակտիվ եւ հաջողակ խաղացող է»,- ասել է ֆելգենգաուերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալիեւին, ըստ երեւույթին, դուր է գալիս խայտառակ վիճակի մեջ դնել պետդեպարտամենտին. Մայքլ Ռուբին
Ալիեւը ուղիղ եթերում քննադատել է Էնդրյու Շոֆերին...
Զախարովան խոսել է ՄԱԿ-ում Մոսկվայի, Երեւանի եւ Բաքվի հնարավոր հանդիպման մասին
«Հիմա կարող եմ ասել, որ մենք նաեւ կողմերի հետ շփման մեջ ենք»,-հավելել է նա․․․
Ռուսաստանը Ղարաբաղի հարցով Թուրքիայից պաշտոնական դիմում չի ստացել․ Զախարովա
Մենք այդ կապակցությամբ ԶԼՄ-ներում նյութեր ենք տեսել, սակայն թուրքական կողմի պաշտոնական դիմում չենք ստացել․․․
Ադրբեջանի զինդատախազի անհեթեթ միտքը. «Հայաստանն օգտագործում է ադրբեջանցի անհետ կորածներին որպես ստրուկ»
Նա նաև հայտնել է, որ հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել 90-ականներին զոհվածների 120 աճյուն․․․
Հայերն ապրել են Բաքվում եւ հեղինակություն ունեցել հասարակությունում. Ադրբեջանի ՊԱԾ պետ
Ալի Նագիեւը խոստովանել է, որ մինչեւ ղարաբաղյան հակամարտությունը հայերը հեղինակություն են վայելել ադրբեջանական հասարակությունում...
ԱՄՆ-ն չի կարող երկխոսել ՌԴ-ի հետ ԼՂ հարցով, կողմերի որոշումն է գնալ ռուսական քննարկումներին, թե ոչ. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը ազդել է բազմաթիվ ձևաչափերի վրա, որոնց Ռուսաստանը մասնակցում էր, քանի որ Մոսկվան այնպես է խախտել...
Ամենաշատ