News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը փետրվարի 15-ին ընդունել է Քուվեյթի Պետության սոցիալական հարցերի եւ աշխատանքի նախարար, տնտեսական հարցերի նախարար տիկին Հինդ Սաբիհ Ալ-Սաբիհի գլխավորած պատվիրակությանը:

Նախարար Արտեմ Ասատրյանը շնորհակալություն է հայտնել տիկին Հինդ Սաբիհ Ալ-Սաբիհին իր հրավերն ընդունելու եւ աշխատանքային այցով Հայաստան գալու համար եւ վստահություն հայտնել, որ հետագա համագործակցությունը կնպաստի հայ-քուվեյթյան բարեկամական հարաբերությունների զարգացմանը եւ երկու նախարարությունների միջեւ համագործակցության կայացմանը:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են երկու պետությունների սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, ծրագրերը, որոնք հիմնականում ուղղված են տարեցների, երեխաների եւ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի կազմակերպմանը հաստատություններում եւ ցերեկային կենտրոններում:

Երկու երկրների միջեւ կապն առավել ամրապնդելու եւ սոցիալական պաշտպանության ոլորտում նոր ծրագրեր իրականացնելու համար առաջարկություն է արվել կնքել փոխըմբռնման հուշագիր, որն իրավական դաշտ կապահովի հետագա համագործակցության, ինչպես նաեւ աշխատանքային միգրացիային վերաբերող հարցերի կանոնակարգման ուղղությամբ աշխատանքների իրականացման համար:

Հանդիպման ավարտին Հինդ Սաբիհ Ալ-Սաբիհին նախարար Արտեմ Ասատրյանին պաշտոնական այցով հրավիրել է Քուվեյթի Պետություն համագործակցությունն ամրապնդելու եւ հուշագիրը կնքելու նպատակով: Նախարար Արտեմ Ասատրյանն ընդունել է հրավերը եւ վստահություն հայտնել, որ երկու երկրների միջեւ համագործակցությունը կծառայի ի շահ երկու բարեկամ պետությունների եւ ժողովուրդների:

Աշխատանքային այցի շրջանակներում Քուվեյթի Պետության սոցիալական հարցերի եւ աշխատանքի նախարար, տնտեսական հարցերի նախարար տիկին Հինդ Սաբիհ Ալ-Սաբիհին այցելել է Թիվ 1 տուն ինտերնատի անկողնային խնամքի համար նախատեսված նոր մասնաշենք, ծանոթացել պայմաններին եւ գոհունակություն հայտնել կատարված աշխատանքների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում հարկային փաստաթղթերի հոսքում QR կոդերի համակարգ կներդրվի
Վարչության պետի տեղակալի խոսքով՝ սա ՊԵԿ-ի հերթական նախաձեռնությունն է, որն ուղղված է փաստաթղթաշրջանառության կրճատմանը...
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Ամենաշատ