News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանի Ազգային ժողովում ընթանում է «Ելք»-ի նախաձեռնությամբ թանկացումներին նվիրված ԱԺ արտահերթ նիստը:

Օրակարգում է մեկ հարց. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Օրինագծի առաջին ընթերցմամբ քննարկման համար սահմանվել է 3 ժա, իսկ երկրորդ ընթերցմամբ քննարկման համար՝ 2 ժամ:

Նշենք, որ արտահերթ նիստի պահանջով «Ելք»-ի ստորագրահավաքին միացել էր նաեւ «Ծառուկյան» խմբակցությունը, ինչն էլ թույլ էր տվել հավաքել անհրաժեշտ 27 ստորագրությունը:

Նշենք, որ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երեկ՝ փետրվարի 15-ին, բացասական եզրակացություն է տվել «Ելք» խմբակցության կողմից հեղինակված «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

Ըստ նախագծի հիմնավորման՝ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ հարկային օրենսգրքով էներգակիրների (բենզին, դիզելային վառելիք, սեղմված բնական գազ) հարկային բեռի ավելացումը հանգեցրել է այդ և առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների գների բարձրացման:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը այս առնչությամբ հայտարարել էր, որ իրենք չեն բոյկոտի եւ չեն տապալի նիստը, այլ կմասնակցեն եւ եւս մեկ անգամ կներկայացնեն իրենց փաստարկներն ու հիմնավորումները

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Ամենաշատ