News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Տարեցտարի աճում է նպատակային կիբերհարձակումների թիվը տարբեր կազմակերպությունների, այդ թվում բանկային հատվածի, պետական ​​հատվածի եւ արդյունաբերության վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Հայացք ֆինանսական անվտանգության» թեմայով սեմինարից հետո ասել է «Կասպերսկու լաբորատորիայի» խորհրդատու,  վերլուծաբան Բուլատ Սիրաեւը:

Նրա խոսքով՝ այդ հարձակումների մեխանիզմները կդառնան ավելի բարդ, եւ ընկերությունները պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն սովորական աշխատողների, ինչպես նաեւ ՏՏ մասնագետների վերապատրաստմանը, որպեսզի նրանք ճիշտ հակադարձեն նոր սպառնալիքներին, եւ իհարկե, նպատակային հարձակումներից պաշտպանվելու համար օգտագործեն մասնագիտացված լուծումներ»,- ասել է Բուլատ Սիրաեւը:

«Թիրախային հարձակումների դեպքում ոչ միայն վնասակար ՀԱ է օգտագործվում, այլեւ օրինական soft, ուստի առանց մասնագիտական գործիքների անհնար է», - բացատրել է փորձագետը:

Նրա խոսքով՝ եթե բանկային ոլորտը դիտարկենք որպես թիրախ կիբերհանցագործների համար, ապա սպառնալիքի վեկտորը ավելի լայն է. բանկերն ունեն փողեր, որոնք կարող են գողանալ:

Նա առանձնացրեց DDoS հարձակումները, որոնք վաղուց արդիական են: «DDoS հարձակումն օգտագործվում է կազմակերպությունների միջեւ անբարեխիղճ մրցակցության եւ մրցակիցներին շանտաժի ենթարկելու համար, ներառյալ հանցագործներին: Որպես կանոն, հարձակվողները հարձակվում են կազմակերպության կայքի վրա, եւ այն անհասանելի է դառնում օգտվողների համար», - ասել է  Բուլատ Սիրաեւը:

Եթե կազմակերպությունը, չունի DDoS հարձակումներից պաշտպանվելու հատուկ գործիքներ, նրանք ստիպված են հարձակվողներին գումար վճարել, որպեսզի կարողանան ազատ օգտվել սերվերից:

Հիշեցնենք, որ «Կասպերսկու լաբորատորիան» փետրվարի 16-ին կազմակերպել էր «Հայացք ֆինանսական անվտանգության» թեմայով սեմինար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Ամենաշատ