News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայտարարությունների որոնման կայքերից մեկում հայտնվել է Կեմերովոյում շիկակարմիր եւ անամոթ կատվի վաճառքի առաջարկ՝ 197.8 հազար ռուբլով (մոտ 3.5 հազար դոլար), հաղորդում է vashgorod.ru-ն:

Այդ արժեքի համար համար առաջարկվում է սովորական կատու: Պարզապես սեփականատերը որոշել է փոխհատուցել կատարված ծախսերը: Այդ գնի մեջ են ներառվել այն ծախսերը, որոնք առաջացել են կենդանուն պահելու ընթացքում:

Այսպես, կատուն արժե ընամենը մեկ ռուբլի, իսկ մնացածը նրա կողմից վնասված իրերի արժեքն է. ճանկռոտված հատակ, ջարդված հեռուստացույց եւ այլն:

 «Վերցրեք, թե չէ նա այս օրերին ավելի է կատաղել (կարող է նա հայտարարությունն է կարդացել կեմ ինչ-որ մեկը նրան ասել է): Ենթադրում եմ, որ նա պատասխան հայտարարություն է ուզում տալ՝ վաճառել տիրոջը: Իմ ընկերոջ հավաստմամբ՝ եթե դուք գնեք կատվին՝ ապա մի ձեռքով շոյելու եք նրան, մյուսով՝ երջանկության արցունքներն ենք սրբելու...», — նշվում է հայտարարությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ