News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը պատրաստ էր Մյունխենում Ուկրաինայի հարցով  «նորմանդական քառյակի»-ի հանդիպմանը, սակայն ոչ ոք չլրացրեց գոյություն ունեցող բանակցային պատուհանները: Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍը:

«Ես պատրաստ էի եւ երեկ եւ այսօր, բայց Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելին Բեռլին կանչեցին, ինչպես հասկանում եմ», - ասել է նա: «Այսօր մենք նույնպես պատրաստ էինք: Կային մի քանի պատուհաններ, սակայն դրանք ոչ ոք չլրացրեց»:

Այսօր մի քանի դիվանագիտական աղբյուրներ հաղորդել են, որ «նորմանդական քառյակի» երկրների արտգործնախարարների հանդիպումը այսօր չի կայանա, քանի որ Ռուսաստանի ներկայացուցիչները հրաժարվում են մասնակցել բանակցություններին: «Ռուսները հրաժարվում են, նրանք ասում են, որ երեկ կարող էին, բայց այսօր նրանց օրակարգն արդեն լրացված է», - ասել  է դիվանագետներից մեկը:

Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որ կմասնակցի «նորմանդական քառյակի»երկրների (Գերմանիա, Ֆրանսիա, Ուկրաինա եւ Ռուսաստան) արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, եթե դրան մասնակցեն նաեւ Գերմանիայի ներկայացուցիչները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ