News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մյունխենում` ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր՝ փետրվարի 17-ին, հանդիպել է Ճապոնիայի արտգործնախարար Տարո Կոնոին:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով ճապոնացի գործընկերոջը` նախարար Նալբանդյանը նշեց, որ այս շաբաթը Հայաստանում բավականին հագեցած է եղել ճապոնական օրակարգով՝ ստորագրվեց ներդրումների խրախուսման եւ պաշտպանության մասին համաձայնագիրը, Երեւանում էր գտնվում Ճապոնիայի փոխարտգործնախարարը։ Էդվարդ Նալբանդյանը խորհրդանշական համարեց, որ այս «ճապոնական շաբաթը» եզրափակվում է Հայաստանի եւ Ճապոնիայի արտգործնախարարների հանդիպումով։

Զրուցակիցներն ընդգծեցին, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանհինգ տարիների ընթացքում հայ-ճապոնական կապերը դինամիկ զարգացել են` ընդգրկելով համագործակցության բազմաթիվ ոլորտներ։

Էդվարդ Նալբանդյանը եւ Տարո Կոնոն գոհունակությամբ արձանագրեցին, որ Տոկիոյում եւ Երեւանում դեսպանությունների հիմնումը նոր լիցք հաղորդեց տարբեր բնագավառներում հայ-ճապոնական համագործակցությանը։

Հայաստանի եւ Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան երկկողմ հարաբերությունների ընդլայնման եւ խորացման ուղղությամբ ձեռնարկվող համատեղ քայլերին։ Այս առումով Էդվարդ Նալբանդյանը եւ Տարո Կոնոն ընգծեցին երկկողմ հաճախակի շփումների ու փոխայցելությունների անհրաժեշտությունը։ Զրուցակիցները կարեւորեցին ԱԳՆ-երի միջեւ պարբերական խորհրդակցությունների անցկացումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում արդյունավետ փոխգործակցությունը։

Նախարարները համակարծիք էին, որ Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ ներդրումների ազատականացման, խրախուսման եւ պաշտպանության մասին համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացում առեւտրատնտեսական կապերի ընդլայնման համար։

Հանդիպման ընթացքում Հայաստանի եւ Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ուշադրության կենտրոնում էին տարածաշրջանային եւ միջազգային հրատապ մի շարք խնդիրներ:

Տարո Կոնոն Էդվարդ Նալբանդյանին տեղեկացրեց Կորեական թերակղզում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ Ճապոնիայի մոտեցումների մասին։

Նախարար Նալբանդյանը Ճապոնիայի ԱԳՆ ղեկավարին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ