News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Քվինսլենդի (Ավստրալիա) համալսարանից սարդաբան Ռոբերտ Ռեյվենը հայտնաբերել է, որ թրթռման զգացողության ժամանակ սարդերը ինքնակառավարումը կորցնում են եւ շարժվում թրթռումների աղբյուրի ուղղությամբ, որպիսին են հաճախ դառնում լիահաղորդակ ավտոմեքենաները, հայտնում է «Մոյա պլանետան»:

Գիտնականը դեպք է հիշել, երբ Ավստրալիայից մի կին պատրաստվում էր դպրոցին դատի տալ անփութության համար, երբ որդու ուսապայուսակի մեջ սարդ էր հայտնաբերել: Սակայն Ռեյվենը նրան բացատրել է, որ սարդը պայուսակի մեջ է հայտնվել միանգամայն այլ կերպ՝ նա մտել է կնոջ լիահաղորդակ ավտոմեքենայի մեջ, երբ նա որդուն էր սպասում դպրոցի մոտ՝ մեքենայի շարժիչը չանջատած, հայտնում է Daily Mail-ը:

Ռեյվենը միեւնույն ժամանակ նշում է, որ նոր մեքենաները չափազանց ցածրաձայն են սարդերին գրավելու համար: Նրա խոսքով՝ սարդերն արձագանքում են միայն հին դիզելային ավտոմեքենաներին:

«Երբ այս հին դիզելային ավտոմեքենաներից մեկը կայանում եք, օրինակ, շոգ օրով ավազի վրա, սարդերը, որոնք սովորաբար ցերեկը չեն շարժվում, մեքենայի մոտ են վազում: Նրանք շատ անհանգստացած են»,- հայտնել է սարդաբանը:

Սարդերն իսկապես հաճախ են ավտոմեքենաների մեջ մտնում, եւ դա երբեմն տհաճ հետեւանքներ է ունենում: Այսպես՝ 2016 թվականին Ավստրալիայի մի բնակիչ մեքենայի մեջ ոսորդ սարդին նկատելով՝ իր մեքենան լճի մեջ սուզեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ