News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մեր խնդիրը միայն Ադրբեջանը չէ` մեր խնդիրը Թուրքիայի աներկբա սատարումն է Ադրբեջանին։ Այդ մասին ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ Մյունխենի անվտանգության համաժողովում պատասխանելով «Եվրասիա խմբի» նախագահ եւ հիմնադիր Յան Բրեմերի հարցին։

Ըստ նախագահի, մեր հնարավորությունները ամեն տարի ավելանում են, որովհետեւ աշխարհը կամաց-կամաց, երեւի, սկսում է հասկանալ, թե որքան տոլերանտ են հայերը եւ ինչպիսի դժվարին աշխարհաքաղաքական պայմաններում են: «Մեր խնդիրը միայն Ադրբեջանը չէ` մեր խնդիրը Թուրքիայի աներկբա սատարումն է Ադրբեջանին: Եվ պիտի ասեմ, որ Ադրբեջանի ինքնահանգստացումներն այն առումով, որ Հայաստանը մեկուսացված է` միֆ է, միֆ, չկա այդպիսի բան: Եվ եթե Հայաստանը մեկուսացած լիներ, չէր ունենա ավելի մեծ միջին աշխատավարձ, քան Ադրբեջանը՝ ունենալով այդքան նավթ, գազ եւ այլն, կարող եմ այլ ցուցանիշներ էլ բերել, բայց վստահ եմ, որ մենք ուղղակի չենք կարող մեկուսանալ»,- արձանագրել է նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ