News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի խմբագրությունը ներկայացնում է Արմեն Ջիգարխանյանի մտերիմ ընկերոջ՝ իմունոլոգ-բժիշկ Արամ Հակոբյանի հարցազրույցը «Կոմսոմոլսկայա պրավդայի» հետ:

Երբ Ջիգարխանյանի կյանքում Վիտալինան հայտնվեց, նրան ձեզ ինչպե՞ս ներկայացրեց:

Դե, ոչ մի կերպ: Ես գիտեի, որ Արմեն Բորիսովիչը սկսել է հաճախակի Կիեւ մեկնել: Ասում են՝ նրա մոտ: Սակայն մինչեւ 2009 թվականին նրա կաթվածը, նրանք միասին չեն ապրել, Արմեն Բորիսովիչը Ստարոկոնյուշնի նրբանցքի իր բնակարանում մենակ էր ապրում: Հետո՝ այո:

Խոստովանում եմ, որ սկզբում մենք՝ նրա ընկերները, որոշակի մտահոգություն ունեինք, որ Վիտալինան նրա վրա վատ է ազդում: Նա փոխվել էր: Սակայն ինձ թվում է, որ դա մեր բնական ռեակցիան էր այն բանին, որ նրա կյանքում ինչ-որ մեկն է հայտնվել: Սակայն Վիտալինան էլ մեզ էր խանդով վերաբերվում: Օրինակ՝ չէր ցանկանում, որ նրա հետ մենակ մնայինք կամ հայերեն խոսեինք:

Երեւո՞ւմ էր, որ Վիտալինան իշխանության մղում ունի:

Ո՛չ: Ես ընդհանրապես չէի ասի, որ նա ինչ-որ տեղ մղվում էր: Այո, նրա կյանքում Վիտալինան շատ տեղ էր գրավում: Սակայն դա հարաբերությունների նորմալ զարգացում է: Ես շատ զարմացա, երբ նա Վիտալինայի հետ ՔԿԱԳՎ գնաց: Նա այդ ամուսնության կարիքը չուներ: Եվ Արմեն Բորիսովիչը նրան նվեր արեց, որն արդյունքում նրա համար շատ թանկ գին ունեցավ: Սակայն Արմեն Բորիսովիչը սիրահարվել էր: Եթե նրան չսիրեր, իր կյանքին ամենամեծ հասանելիությունը չէր տա:

 «Նա ցանկանում էր Արմեն Բորիսովիչին ոչնչացնել»

Նա Ցիմբալյուկին ի՞նչ նվերներ էր նվիրում:

Նա կարող էր փող տալ ու ասել՝ գնիր: Օրինակ՝ սառնամանիքներ էին, եւ նա ասաց. «Վիտալինա, վերցրու այս փողը եւ քեզ համար մուշտակ գնիր»: Նրանք նորմալ սիրող զույգ էին: Այն, որ նրանց միջեւ 40 տարվա տարբերություն կար, դա մեր խորհրդային նախապաշարմունքն է: Արեւմտյան աշխարհում քչերն են ուշադրություն դարձնում տարիքային տարբերությանը:

Ես ներքաշված էի նրանց կյանքի մեջ, լսում էի Վիտալինային: Սկզբում նա միայն դրական առումով էր նրա մասին խոսում:

Սակայն վերջին 3 տարիներին նրա խոսքում ավելի շատ էր զայրույթ հայտնվել: Սկսել էր բողոքել Արմեն Բորիսովիչից, որ նա իրեն խանգարում է (իր տեսանկյունից)  աշխատել: Նա դարձել էր թատրոնի տնօրենը, հպարտությամբ էր պատմում, որ ինքը լավ մենեջեր է:

Ոմանք Վիտալինային խարդախ են համարում...

Խարդախության մասին ոչ մի բան չեմ կարող ասել՝ թող իրավապահները պարզեն: Ինչ վերաբերում է ապօրինի տեսանկարահանմանը՝ այո, նա դա արել է: Եվ ինձ ուղարկել է Արմեն Բորիսովիչի թաքնված խցիկով արված տնային տեսանյութը: Ինձ մոտ առնվազն Ջիգարխանյանի 3 տեսանյութ կա, որոնցում նա, մեղմ ասած, անբարենպաստ տեսք ունի: Եվ սրանք այն հոլովակները չեն, որոնք նա հետո հեռուստատեսությանն է հանձնել: Ես մի առիթով նրան հարցրեցի. «Ինչո՞ւ ես նրան այդ տեսքով նկարահանում»: «Դե, որ քեզ ցույց տամ, որ դու տեսնես»: Նրան նույնիսկ ինչ-որ պահի հաջողվեց ինձ մոտ այնպիսի տպավորություն ստեղծել՝ իբր Արմեն Բորիսովիչը համարժեք չէ:

Ցիմբալյուկը կարո՞ղ էր գաղտնի Ջիգարխանյանին հոգեմետ դեղեր տալ, որպեսզի նրա կամքը ճնշի:

Չգիտեմ: Բայց նա ինձ հետ խորհրդակցել է դեղերի կապակցությամբ: Օրինակ՝ հարցրել է՝ արդյոք կան այնպիսի դեղեր, որոնք կարելի է մարդուն աննկատ տալ, որպեսզի նրա ագրեսիան նվազեցվի: Ես պատասխանում էի, որ կան, որ դա շատ պատասխանատու բան է: Իմ մտքով էլ չէր անցնում, որ նա կարող է դա անել, որպեսզի նրան սեփական «ես»-ից զրկի:

«Միանգամայն կարող էր ծննդաբերել»

Կարող եմ հաստատել, որ Վիտալինան իրապես ցանկանում էր նրանից երեխաներ ունենալ,- շարունակում է Արամ Հակոբյանը:

- Սա մենք նրա հետ քննարկել ենք:

Ջիգարխանյանը մեկ ուզում էր, մեկ չէր ուզում: Նրան դժվար էր համոզել:

Այսինքն՝ նա բաժանմանը պատրա՞ստ էր

Կարծում եմ՝ այո: Եվ սա նրան չի բնութագրում սարսափելի կողմով, սա մարդու պաշտպանական ռեակցիան է: Հատկապես նրա վիճակում. նա միայն Ջիգարխանյանի ստվերն էր, որը նրան թույլ էր տվել կողքին լինել եւ սիրում էր նրան: Եվ նա զգաց, որ ամեն ինչ իրենն է՝ ե՛ւ թատրոնը, ե՛ւ նա…

Ես իրենց բաժանման նախօրեին հարցրեցի. «Լսի, իմ հայրն արդեն 82 տարեկան է, նա երբեմն կարող է շատ անտանելի դառնալ, ես քեզ հասկանում եմ, բայց դու անկեղծ ասա՝ նա քեզ պե՞տք է»: Նա պատասխանեց. «Հիմա արդեն չգիտեմ էլ…»:

Փողի հետեւից չի ընկել:

Երբ զգացի, որ նրանց մոտ ամեն ինչ փլուզվում է, ես Վիտալինային հարցրեցի իրենց ունեցվածքի մասին: Նա ասաց. «Էդ ինչ ես ասում, ես նրան երբեք փողոցում չեմ թողնի»: Իսկ հետո իմացա, որ նա ամեն ինչ իր անունով է դարձրել, նրա հաշիվներից փողերն է հանել: Ես զանգահարեցի Արմեն Բորիսովիչին, նա զայրույթից պարզապես գոռում էր: Իսկ հետո հավելեց. «Հասկանում ես, Արամիկ, շատ բան իմ համաձայնությամբ է եղել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ