News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուս տիեզերագնաց Անտոն Շկապլերովը, որը գտնվում է Միջազգային տիեզերական կայանում, Instagram-ում հրապարակել է Արալի ծովի լուսանկարը, ավելի ճիշտ՝ այն, ինչ մնացել է դրանից, փոխանցում է «Մոյա պլանետան»:

Նա հիշեցրել է, որ Արալի ծովը նախկինում առանց արտահոսքի աղի լիճ էր, որը գտնվում է Ղազախստանի եւ Ուզբեկստանի սահմանին: 
Մինչեւ 1960-ական թվականները այն աշխարհում մեծությամբ չորրորդ լիճն էր, սակայն այսօր ծովի մակարդակը «աղետալիորեն ցածր» է, նշել է տիեզերագնացը:
«Եվ ես չեմ սխալվել Արալի ծովը լիճ անվանելով: Ըստ ավանդույթի՝ այն ծովի են դասում մեծ չափերի պատճառով, ինչպես «հարեւան» Կասպիցը: Երկուսն էլ հնագույն օվկիանոսի մնացորդներ են»,- գրել է Շկապլերովը:
Արալի անհետացումը կապում են ԽՍՀՄ հարավում գուղատնտեսության բուռն զարգացման հետ. Արալի ծով լցվող գետաջերը օգտագործվել են հողերի ոռոգման համար եւ շատ հաճախ՝ ոչ արդյունավետ:

 

#АральскоеМоре – бывшее бессточное соленое озеро, расположенное на границе Казахстана и Узбекистана. До 1960-х годов оно считалось четвертым по величине озером в мире, однако сегодня уровень моря катастрофически низок... И я не ошибся, назвав Аральское море озером. К морю его по традиции относят из-за больших размеров, как и «соседнее» Каспийское. Они оба являются остатками древнего океана. • The #AralSea from space. Formerly one of the four largest lakes in the world, the Aral Sea has been steadily shrinking since the 1960s.

Публикация от Anton Shkaplerov (@anton_astrey)

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ