Պետական գույքի կառավարման վարչությունը պատասխանատու չէ «Զվարթնոց» օդանավակայանի տեղափոխման կամ ապամոնտաժման համար։ Այս մասին փետրվարի 20-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչության պետ Արման Սահակյանը։
Նրա խոսքով, օդանավակայանը հանձնվել է կոնցեսիոն կառավարման, հին տերմինալի համար պատասխանատու են Քաղաքաշինության պետական կոմիտեն եւ քաղաքապետարանը․ «Մեր գործառույթների մեջ դա չի մտնում»,-ընդգծել է նա։