News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իր լայն արտաքին կապերի շնորհիվ՝ Արմեն Սարգսյանի գործունեությունը Հայաստանի նախագահ դառնալու դեպքում կարող է լրացուցիչ սիներգետիկա դառնալ ՀՀ արտաքին գործերի նախարարության համար: Նման կարծիք փետրվարի 21-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մարկարովը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Հանրապետական ​​կուսակցության կողմից Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրումն ԱԳՆ-ի գործունեութունը դիվերսիֆիկացնելու եւ Էդվարդ Նալբանդյանին՝ գերատեսչության ղեկավարի պաշտոնում պահելու փորձ է:

Նա նշեց, որ չնայած սիմվոլիկ իր բնույթին, խորհրդարանական հանրապետության նախագահը ներկայացնում է պետության շահերը միջազգային ասպարեզում, եւ այս համատեքստում նախագահը եւ արտգործնախարարը ինչ-որ կերպ լրացնում են տարբեր ինստիտուտների արտաքին քաղաքական գործունեությունը: «Եկեք չշահարկենք այս կամ այն պաշտոնյային այս կամ այն պաշտոնում պահելու փորձերի թեման»,- հավելեց Մարկարովը:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում ՀՀ արտաքին գործերի նախարարության եւ անձամբ նախարար Էդվարդ Նալբանդյանի գործունեությունը կտրուկ քննադատության ենթարկվում հայկական ԶԼՄ-ներում եւ բլոգային տարածքում: Մասնավորապես, աշխարհի տարբեր երկրներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ներկայացուցիչները մեղադրվում են պասիվության եւ անձեռնահասության համար:

Հիշեցնենք, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանին համաձայնել նախագահական ընտրություններին առաջադրել իր թեկնածությունը Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ