Rolls-Royce Cullinan ամենագնացում ամենաանսովոր հետեւի նստատեղեր կտեղադրվեն, որոնք մեքենան «դիտասրահի» կվերածեն: Այս նստատեղերը, ինչպես ասում են ընկերությունում, դիտման համար միշտ առաջին շարքում «ամենալավ տեղերը» կապահովեն օրինակ՝ բնությանը կամ խաղացող երեխաներին նայելու համար, գրում է Motor- ը:
Կաշվից պատրաստված նստատեղերը կոճակի օգնությամբ դուրս են գալիս Rolls-Royce Cullinan-ի բեռնախցիկի հատուկ բաժնից:
Արդյոք այս նստատեղերը կլինեն հիմնական տարբերակում թե լրացուցիչ վճարի դիմաց կտեղադրվեն, չի հաղորդվում: