Նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ ապրիլյան մատակարարումներով էժանացել են 0,78 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով մինչեւ 64,91 դոլարի:
WTI տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսներն էժանացել են 1,04 տոկոսով՝ բարելի դիմաց կազմելով 61,04 դոլար, փոխանցում է RT-ն: