News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Քիշնեւում ամուսինը սպանել է 31-ամյա ֆոտոմոդել Անաստասիա Չեկատիին, հաղորդում է Sputnik Moldova-ն: Ոստիկանությունը գտել է կնոջ՝  պարանոցի հատվածում դանակից ստացված վնասվածքներով դիակը բնակարանում, որտեղ նա ապրում էր: Այնտեղ էր նաեւ զույգի երկու շաբաթական երեխան: Ենթադրյալ մարդասպանը՝ Չեկատիի ամուսին ատամնաբույժ Ալեքսեյ Միտակին, ինքնասպան է եղել:

Ինքնասպան լինելուց քիչ առաջ Միտակին զանգահարել էր հարազատներին եւ խնդրել հոգ տանել երեխայի մասին: Ընտանիքի անդամների խոսքով՝ ամուսինները վատ հարաբերությունների մեջ էին: Հաղորդվում է, որ Միտակին սիրուհի ուներ: Ֆոտոմոդելը Մոլդովայում հայտնի է Anastasia Cia կեղծանվամբ: Աղջիկը հայտնվում էր Playboy, Maxim եւ GQ ամսագրերի շապիկներին: Որպես մոդել նա հանդես էր գալիս 16 տարեկանից: Չեկատին նաեւ երգում էր եւ Youtube-ում իր ալիքն էր վարում, ուր տեղադրում էր իր մասնակցությամբ երաժշտական տեսահոլովակները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ