News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Ժիրինովսկին լրագրողներին պատմել է իր դիետայի մասին, որի օգնությամբ նա արդեն 5 կիլոգրամով նիհարել է: Դիետայի գաղտնիքը շատ պարզ է. նա կրճատել է սննդի չափաբաժինը, հրաժարվել է քաղցրից եւ զգալիորեն կրճատել է հացի եւ խմորով ուտեստների քանակը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես անցել եմ առանց շաքարի դիետայի: Եվ գիտե՞ք ինչ. կար 106 կիլոգրամ, հիմա 101-ն է՝ (մինուս) 5 կիլոգրամ՝ առանց բժիշկների, առանց դեղամիջոցների»,- ասել է Ժիրինովսկին: «Ես կրճատել եմ սնունդը»,- նշել է 71-ամյա քաղաքական գործիչը: Նա մանրամասնել է, որ մեկ կերակուրի բաժինը պետք է համապատասխանի ստանդարտ ապակե բաժակի չափին: Օրինակ, ճաշին քաղաքական գործիչն այդպիսի մեկ բաժակի չափով ապուր է ուտում: Հաց Ժիրինովսկին օրվա մեջ մեկ անգամ է ուտում եւ սահմանափակվում է մի փոքր կտորով:

Հունվարին քաղաքական գործիչը լրագրողներին ասել էր, որ ակտիվորեն վերահսկում է իր առողջությունը եւ պարբերաբար հանձնում է բոլոր թեստերը: Նա նաեւ ասել է, որ բժիշկներմ իր մոտ խոլեստերինի բարձր մակարդակ են հայտնաբերել, եւ նա եզրակացրել է, որ դրա պատճառներից մեկը մսի վատ որակն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ